03.11.2014|
15:31
Նոյեմբերի 3-4-ին Երևանում հրավիրված «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» սեմինարի ժամանակ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Թոմաս Մարկետը նշեց, որ գործող նախագահը սահմանադրությամբ կարող է տիրանալ իշխանությանն ամբողջովին, և պետք է լինեն այնպիսի սահմանափակումներ, սահմանադրական այնպիսի կարգ, որը կարողանա սահմանափակումներ մտցնել: